Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Շնչառական համակարգ

Թոքերի հետազոտում. սպիրոմետրիա. armeniamedicalcenter.am

Թոքերի հետազոտում. սպիրոմետրիա. armeniamedicalcenter.am

Սպիրոմետրիան հետազոտություն է, որը որոշում է, թե որքանով են առողջ Ձեր թոքերը, ինչպես նաև կիրառվում է  թոքերի հիվանդությունների ախտորոշման և վերահսկման համար։ Հետազոտության ժամանակ Դուք առավելագույն ջանքերով հնարավորին շատ օդ եք արտաշնչում սարքի մեջ, որը կոչվում է սպիրոմետր։ Այս թեստը որոշում է, թե որքան օդ կարող եք արտաշնչել ամբողջությամբ և որքան օդ կարող եք արտաշնչել առաջին վայրկյանի ընթացքում։ Հետազոտությունը ցավային զգացողություններ չի առաջացնում և տևում է 10 րոպեից ոչ ավելի։

Ե՞րբ դիմել սպիրոմետրիկ հետազոտությանը։

Եթե.

  • ծխում եք կամ նախկինում ծխել եք,
  • հաճախ եք հազում,
  • արագ քայլքի ժամանակ հևոց է առաջանում,
  • անհանգստանում եք Ձեր թոքերի առողջության համար,
  • արդեն բուժվում եք թոքերի հիվանդության կապակցությամբ:


Ի՞նչ է տեղի ունենում հետազոտության ժամանակ

Միջոցառումից առաջ բժիշկը ցույց կտա՝ ինչպես արտաշնչել սպիրոմետրի մեջ։ Հնարավոր է քթի փափուկ սեղմակի կիրառում՝ քթանցքներից օդի արտահոսքը կանխելու համար։ Հետազոտությունից առաջ Ձեզ կխնդրեն խորը ներշնչել և զգուշությամբ արտաշնչել սպիրոմետրի մեջ, այնուհետև արտաշնչել սպիրոմետրի մեջ` առնվազն երեք անգամ: Որպես կանոն, այդ քանակը 10-ը չի գերազանցում։

Սպիրոմետրիայի ընթացքում Դուք պետք է.

  • շրթունքներն ամուր սեղմեք մուշտուկին (շրթունքակալին) և հնարավորին խորը օդ ներշնչեք,
  • ամբողջ ուժով ջանք թափեք և հնարավորին արագ օդ արտաշնչեք,
  • շարունակեք արտաշնչումը մինչև թոքերը դատարկվեն և բժիշկը դադարի հրահանգ տալ։


Արդյունքների վերծանում

Արդյունքների հիմա վրա բժիշկը կպարզի, , թե որքան լավ են աշխատում Ձեր թոքերը (արագացած արտաշնչման ծավալն` առաջին վայրկյանում և թոքերի արագացած կենսական տարողությունը)։ Եթե օդի քանակը, որը կարող եք արտաշնչել առաջին վայրկյանի ընթացքում, ցածր է, հնարավոր է շնչուղիների նեղացում, հավանաբար` կապված ասթմայի կամ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության հետ։  Եթե արդեն բուժվում եք ասթմայի կամ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության կապակցությամբ (օրինակ, օգտագործում եք ինհալյատոր), սպիրոմետրիան կարող է կիրառվել բուժման արդյունավետությունը գնահատելու համար։ Այս հետազոտությունը կարող է կիրառվել նաև այն ժամանակ, երբ անհրաժեշտ է բացառել թոքերի մյուս հիվանդությունները։  

Արդյունքները  «նորմալ ցուցանիշների» հետ համեմատելու համար բուժաշխատողները կիրառում են գրաֆիկներ։ Պատկերացրեք, որ Ձեր տարիքի, սեռի և քաշի 100 մարդ անցել է այս հետազոտությունը, սա նշանակում է, որ Դուք կարող եք տեսնել Ձեր արդյունքները այս խմբի հետ համեմատած և, հետևաբար, հասկանալ, թե որքանով են առողջ Ձեր թոքերը։ Թոքերի գործառույթի փոփոխությունները գնահատելու համար  ստեղծվել են գրաֆիկներ, որոնց ժամանակ կիրառվել է ամբողջ աշխարհից ստացված տեղեկատվությունը։

Յուրաքանչյուր մարդու համար որոշվել են մի շարք արժեքներ, որոնք տվյալ քաշի և տարիքի համար համարվում են նորմա։

Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ հետազոտության ընթացքում:

Որոշ մարդկանց համար դժվար է  ուժեղ արտաշնչել, ինչն անհրաժեշտ է այս հետազոտության իրականացման համար։ Եթե միջոցառման ընթացքում զգաք հոգնածություն կամ գլխապտույտ, խնդրեք մի քանի րոպե դադար տալ՝ շունչ քաշելու համար, նախքան նորից փորձելը։

Որոշ մարդիկ նշում են, որ հետազոտությունը նրանց մոտ հազալու ցանկություն է առաջացնում։ Եթե Ձեզ մոտ էլ է այդ ցանկությունն առաջանում, կրկնակի փորձից առաջ հազացեք և մաքրեք շնչական ուղիները։  

Ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտությանը:

Արդյունքների վրա կարող են որոշ ազդեցություն ունենալ հետազոտությունից առաջ ծխելը, սուրճի ընդունումը, ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և մեծ քանակությամբ սննդի ընդունումը։ Եթե թոքերի հիվանդության բուժման կապակցությամբ որոշ դեղեր եք ընդունում, հարկ է նախքան հետազոտությունը որոշ ժամանակ չընդունել դրանք։ Նախօրոք հարցրեք բժշկին, թե ինչպես կարող եք նախապատրաստվել հետազոտությանը։   

Ի՞նչ է տեղի ունենում, երբ հետազոտության արդյունքները շեղվում են նորմայից կամ առկա է թոքերի հիվանդություն։

Բժիշկը կարող է խնդրել ներշնչել շնչառությունը թեթևացնող դեղ, սպասել 10-15 րոպե, որից հետո կրկնել հետազոտությունը։ Դա կօգնի պարզել՝ թոքերի ախտահարումները դարձելի՞ են, և ինհալյատորների նշանակումը կբարելավի՞ շնչառության ցուցանիշները։ Ձեր օրգանիզմի ռեակցիան պատրաստուկներին, որոնք հայտնի են որպես բրոնխոլիտիկ միջոցներ, բժշկին կօգնեն նաև պարզել ասթմայի (ցուցանիշները կբարելավվեն բրոնխոլիտիկի ընդունումից հետո) կամ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների առկայությունը (բարելավվումը քիչ արտահայտված կլինի)։

Եթե հետազոտության արդյունքները նորմայի սահմաններում են, դա նշանակում է, որ ես առո՞ղջ եմ:

Եթե նախկինում Ձեզ մոտ նկատվել են ասթմային բնորոշ ախտանիշներ, սակայն սպիրոմետրիայի արդյունքները եղել են նորմայի սահմաններում,  Ձեզ մոտ դեռևս չի բացառվում ասթման։  Եթե ծխում եք կամ աշխատավայրում ներշնչում եք վնասակար նյութեր, ինչպիսիք են` փոշին, ծուխը, գազերը կամ քիմիական նյութերը, իսկ արդյունքները նորմայի սահմաններում են,  ուրեմն Ձեզ մոտ առկա է թոքերի տարբեր հիվանդությունների զարգացման բարձր ռիսկ, և պետք է առավելագույն ջանք ներդնել` պաշտպանելու թոքերը։ Երբեք ուշ չէ ծխելը թողնելու համար, և դրա համար կան որոշ միջոցներ: Հարցրեք բժշկին՝ ինչպես կարող է օգնել Ձեզ։

Կա՞ կարիք` այլ հետազոտություններ կատարելու:

Սպիրոմետրիկ հետազոտությունը թոքերի գործառույթի գնահատման կարևոր եղանակ է։ Եթե Ձեզ մոտ դիտվում է ախտանիշների փոփոխություն  (օրինակ, ասթմայի ժամանակ), հարկ է հետազոտությունն անցնել տարբեր ժամանակ, թե ո՞ր դեպքում է արդյունքը Ձեզ մոտ համարվում նորմա։ Եթե տվյալ պահին Դուք ունեք թոքերի հիվանդություն, ապա վիճակի վերահսկման համար կպահանջվի սպիրոմետրիայի կանոնավոր իրականացում։ Բացի այդ, Ձեզ կարող են առաջարկել կատարել նաև այլ հետազոտություններ, եթե ախտորոշման համար անհրաժեշտ լինեն լրացուցիչ տեղեկություններ։ Սպիրոմետրիան կարող է նաև թոքերի ֆունկցիայի այլ հետազոտությունների մաս կազմել, ինչպիսիք են ֆիզիկական ծանրաբեռնվածության տանելիության թեստը կամ բրոնխասադրիչ փորձը։

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Արտաքին շնչառության ֆունկցիա․ հարցազրույց թոքաբան, բրոնխոսկոպիստ Նարինե Մադունցի հետ. armeniamedicalcenter.am
Արտաքին շնչառության ֆունկցիա․ հարցազրույց թոքաբան, բրոնխոսկոպիստ Նարինե Մադունցի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ  ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։

ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...

Ախտորոշում
Կրծքավանդակի օրգանների ԿՏ. armeniamedicalcenter.am
Կրծքավանդակի օրգանների ԿՏ. armeniamedicalcenter.am

Կրծքավանդակի օրգանների ԿՏ-ն իրականացվում է տարբեր հիվանդությունների ախտորոշման նպատակով /սրտի, թոքերի, կերակրափողի, լիմֆատիկ հանգույցների հիվանդություններ, բորբոքային խնդիրներ...

Ախտորոշում
Շնչառական սուր անբավարարություն. armeniamedicalcenter.am
Շնչառական սուր անբավարարություն. armeniamedicalcenter.am

Շնչառական անբավարարությունը զարգանում է, երբ ինչ-որ պատճառով օրգանիզմը չի ստանում բավարար քանակի թթվածին...

Շնչառական քրոնիկ անբավարարություն. armeniamedicalcenter.am
Շնչառական քրոնիկ անբավարարություն. armeniamedicalcenter.am

Շնչառական քրոնիկ անբավարարությունը /ՔՇԱ/ շնչառական համակարգի կողմից արյան գազային նորմալ հավասարակշռության ապահովման անկարողությունն է...

Թոքերի ինտերստիցիալ հիվանդություններ. armeniamedicalcenter.am
Թոքերի ինտերստիցիալ հիվանդություններ. armeniamedicalcenter.am

Թոքերի ինտերստիցիալ հիվանդությունները (ԹԻՀ) հայտնի են նաև որպես թոքերի դիֆուզ պարենխիմատոզ հիվանդություններ: Դրանք հետևանք են ալվեոլների ախտահարման և առաջացնում են տարածված բորբոքում և պնևմոֆիբրոզ...

Պլևրիտ. armeniamedicalcenter.am
Պլևրիտ. armeniamedicalcenter.am

Պլևրիտը թոքերի պլևրալ թաղանթների բորբոքումն է, որն առաջանում է պարիետալ և վիսցերալ թաղանթների հյուսվածքում և հաճախ բարդանում հեղուկի կուտակմամբ...

Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am
Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:

Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...

Բժշկի ընդունարանում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ֆիզիոթերապիան թոքաբանության ոլորտում. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ. armeniamedicalcenter.am
Ֆիզիոթերապիան թոքաբանության ոլորտում. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն հաճախ է ֆիզիոթերապիան կիրառվում թոքաբանության ոլորտում:

Ֆիզիթերապիան թոքաբանության ոլորտում կիրառվում է այնքան հաճախ, որքան մյուս ոլորտներում...

Ֆիզիոթերապիա
Ճանապարհորդություն` ինքնաթիռով, թոքերի հիվանդության առկայության դեպքում. nairimed.com
Ճանապարհորդություն` ինքնաթիռով, թոքերի հիվանդության առկայության դեպքում. nairimed.com

Թոքերի հիվանդությունը պետք է չխոչընդոտի ինքնաթիռով ճամփորդելուն։ Եթե Դուք արձակուրդ եք պլանավորում, գործնական ուղևորություն կամ այց հարազատներին և ընկերներին, կարևոր է ճիշտ նախապատրաստվել...

Թերապիա
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն. armeniamedicalcenter.am
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն. armeniamedicalcenter.am

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը բորբոքային հիվանդություն է, որը դժվարացնում է թոքերից օդի դուրս գալը: Ախտանշաններն ներառում են դժվարացած շնչառություն, հազ, խորխարտադրություն և հևոց...

Հետազոտում ենք արտաքին շնչառության գործառույթը. nairimed.com
Հետազոտում ենք արտաքին շնչառության գործառույթը. nairimed.com

Արտաքին շնչառության գործառույթի ստուգումը թոքերի օդահարման գործառույթի հետազոտումն է՝ տարբեր շնչական մանևրների ժամանակ գրաֆիկական գրանցման օգնությամբ և համակարգչով ստացված տվյալների հետագա մշակմամբ...

Ախտորոշում
Սպիրոգրաֆիայի իրականացման ցուցումները. erebunimed.com
Սպիրոգրաֆիայի իրականացման ցուցումները. erebunimed.com

Սպիրոգրաֆիան արտաքին շնչառական ֆունկցիայի հետազոտություն է, որի միջոցով գնահատվում են թոքերի ծավալը՝ տարողությունը, շնչուղիների էլաստիկ հատկությունները և անցանելիությունը՝ արագացված...

Ախտորոշում
Բրոնխիալ ասթմա. armeniamedicalcenter.am
Բրոնխիալ ասթմա. armeniamedicalcenter.am

Բրոնխիալ ասթման (ԲԱ) ստորին շնչառական ուղիների բարձր ռեակտիվությունն է տարբեր ազդակների նկատմամբ՝ շնչառության դժվարության Էպիզոդիկ և վերադարձելի օբստրուկտիվ նոպաներով, որոնք կարող են լինել թեթև...

Ալերգոլոգիա
Կոկորդի էնդոսկոպիա. ցուցումները, հակացուցումները, իրականացման կարգը. nairimed.com
Կոկորդի էնդոսկոպիա. ցուցումները, հակացուցումները, իրականացման կարգը. nairimed.com

Էնդոսկոպիկ եղանակները լայնորեն կիրառվում են շնչուղիների հիվանդությունների ախտորոշման ժամանակ։ Կոկորդը էնդոսկոպով զննելիս հաջողվում է ստանալ ճշգրիտ և բարձր տեղեկատվությամբ արդյունքներ...

Ախտորոշում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ